Ներսիդ խաղաղությունը քոնն է, որևէ մեկը չի կարող այն խլել քեզնից, քանի դեռ ինքդ թույլ չես տվել, քանի դեռ չես բացել դուռդ: Բայց ամեն անգամ, երբ ինչ-որ պատճառով կորցնում ես խաղաղությունդ, պիտի ինքդ քեզ հաշիվ տաս՝ ինչպես դա պատահեց: Որտե՞ղ թերացար, ինչու՞ բաց թողեցիր դուռը, ո՞ր ուժերը խուժեցին քո ներս ու վնասեցին խաղաղության տունը: Բարկությու՞նն էր, թե՞ նախանձն ու վախը, ո՞ր ուժն էր քեզնից զորեղ: Այս բոլոր հարցերին ազնվորեն պատասխանելը կօգնի հաջորդ անգամ ավելի զգոն լինել:
July 21, 2021
🌴🌳🌵 Մի անգամ մի ֆերմեր տուն վերադառնալիս, ճահիճների կողմից ճիչեր է լսում։ Նա արագ շտապում է ձայնի ուղղությամբ։ Ճահճում երեխա էր խեղդվում և արդեն սուզվում էր։ Նա արագ փայտը մեկնում և փրկում երեխայի կյանքը, տուն է տանում երեխային, լողացնում, կերակրում։ Երբ տղան հանգստանում է, խնդրում է ֆերմերին թույլ տալ, որ ինքը տուն գնա, որովհետև հայրիկը կահանգստանա։ Տղան գնում է։ Մի քանի օր հետո ֆերմերի դռան առաջ կառք է կանգնում։ Տղայի հայրն էր, որը եկել էր նվերներով՝ իր երախտագիտությունը հայտնելու երեխային փրկելու համար։ Բայց ֆերմերը ոչ մի կերպ չի համաձայնվում նվերները վերցնել և հարգալից հրաժարվում է։ Երբ սենյակ է մտնում ֆերմերի տղան հարուստը առաջարկում է գոնե թույլ տան տղայի ուսումը շարունակելու նպատակով Լոնդոն տանել։ Ֆերմերը հաճույքով համաձայնվում է։ Հետագայում տղան ոչ միայն դպրոցը,այլև փայլուն առաջադիմությամբ ավարտում է Լոնդոնի բժշկական համալսարանը։ Այդ ֆերմերի տղան աշխարհահռչակ Ալեքսանդր Ֆլեմինգն էր, որը 1929թ. դարձավ պենիցիլին պրեպարատի հայտնագործողը։ Տարիներ հետո, պատերազմի առաջ, հարուստի որդին շատ ծանր հիվանդանում ու տեղափոխվում է Լոնդոնի ամենալավ հիվանդանոցը։ Տղային մահից փրկում է պենցիլին պրեպարատը։ Փրկվող տղայի հարուստ հայրը լորդ Ռենդոլֆ Չերչիլն էր, իսկ տղան՝ հետագայում Անգլիայի պրեմիեր մինիստր Ունինստոն Չերչիլը։ Չերչիլը իր կյանքով ապացուցված հայտնի լոզունգը սիրում էր հաճախ կրկնել. «Այն, ինչ անում ես, քեզ է վերադառնալու» _____________________________________________
July 17, 2021
Կյանքիս ու ծնունդիս ամենամեծագույն նվերը, տղես վիդեոյում մի շաբաթականա 🦁 մերսի շատ լավ բարեմաղթանքների համար, սիրում եմ բոլորիդ 🙌 բոլորիդ ցանկանում եմ այն սերը , ինչը հիմա ես զգում եմ իմ ներսում...Թող բոլորի ընտանիքներում , եթե դեռևս չկա այս երջանկությունը անպայման Աստծո օրհնությամբ լինի... #leonigityan #լեոնիգիթյան
July 13, 2021
Similar accounts
Disclaimer
The data provides is not authorized by TikTok. We are not an official partner of TikTok.
Use of materials from the resource is permitted only with a link to our resource.
Contact