@maryyeremyan

use your own judgment

Armenia

 [ Խորքերում ապրելն ապահով է,
բայց տգեղ:
Խորքերում ապրող ձկները
չեն բռնվում,
բայց ոչ արևածագն են տեսնում,
ոչ էլ՝ նավերը:
Հիմա մի սիրուն ձի
մտնում է ծովը.
նրան էլ չեն տեսնի:
Այո, տխուր է խորքերում ապրելը:
ԾՈՎ
Պիտի ավելի շատ մտածեմ
երկինքների ու ջրի մասին…
Երազանքներումս
մի կապույտ ալիք մոտենում է
ու վերադառնում հեռուներ…
Այս ծովը պիտի լցվի,
ու ես՝ խաղաղվեմ…
Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին: ]

[ Խորքերում ապրելն ապահով է, բայց տգեղ: Խորքերում ապրող ձկները չեն բռնվում, բայց ոչ արևածագն են տեսնում, ոչ էլ՝ նավերը: Հիմա մի սիրուն ձի մտնում է ծովը. նրան էլ չեն տեսնի: Այո, տխուր է խորքերում ապրելը: ԾՈՎ Պիտի ավելի շատ մտածեմ երկինքների ու ջրի մասին… Երազանքներումս մի կապույտ ալիք մոտենում է ու վերադառնում հեռուներ… Այս ծովը պիտի լցվի, ու ես՝ խաղաղվեմ… Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մասին: ]

March 26, 2022

Disclaimer

The data provides is not authorized by TikTok. We are not an official partner of TikTok.

Use of materials from the resource is permitted only with a link to our resource.

Copyright © 2025 insiflow.com